Մարզեր

Հրդեհ Օձուն բնակավայրի տներից մեկում․ տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Հրդեհ Օձուն բնակավայրի տներից մեկում․ տուժածներ չկան

Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 17-ին ժամը 22։46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Օձուն բնակավայրի 13-րդ փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 23։19-ին, մարվել՝ օգոստոսի 18-ին, ժամը 01։00-ին։ Այրվել է բնակելի տան տանիքը՝ մասամբ։ Տուժածներ չկան։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում