Թրամփը Պենտագոնին հրահանգել է կրճատել Հարավային Կորեայի հետ զորավարժությունների մասշտաբները

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Պենտագոնին կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների մասշտաբները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Truth Social հարթակում գրառման մեջ Թրամփը դա պատճառաբանել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ լավ հարաբերություններով, զորավարժությունների բարձր արժեքով, ինչպես նաև նրանով, որ Սեուլը հրաժարվել է մասնակցել Իրանի դեմ գործողություններին։

«Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իմ շատ լավ հարաբերությունները հաշվի առնելով՝ ես գոհ չեմ այն ​​փաստից, որ Միացյալ Նահանգները վաղուց համաձայնել է մասնակցել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններին։ Այս զորավարժությունները ոչ միայն թանկ են, քանի որ դրանց ծախսերի մեծ մասը վճարում է Ամերիկայի Միացյալ Նահանգները (ինչպես միշտ), այլև բացարձակապես անտեղի և թշնամական ազդանշան են ուղարկում այն ​​երկրին, որը Դոնալդ Ջ. Թրամփի նախագահության ընթացքում եղել է ոչ սպառնալից և հարգալից։ Հետևաբար, նաև հաշվի առնելով այն փաստը, որ արդեն ուշ է չեղարկելու համար, ես հանձնարարել եմ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին զգալիորեն կրճատել համատեղ զորավարժությունների մասշտաբները», - գրել է նա օգոստոսի 16-ին՝ զորավարժությունների մեկնարկից ժամեր առաջ։

Թրամփը հավելել է, որ վերջերս Հարավային Կորեայի նախագահին հարցրել է՝ արդյոք նրանք «կցանկանան միանալ մեզ Իրանի Իսլամական Հանրապետության ապամիջուկայնացման գործում», սակայն նա պատասխանել է. «Ոչ, շնորհակալություն»։

«Ուլչիի ազատության վահան» ամենամյա համատեղ զորավարժությունները մեկնարկել են օգոստոսի 17-ին և կտևեն մինչև օգոստոսի 27-ը։ Դրանց մասնակցում է  մոտ 18 000 հարավկորեացի զինծառայող։ Զորավարժությունների նպատակն է մեծացնել պատրաստությունը Հյուսիսային Կորեայի սպառնալիքների նկատմամբ։

Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեից Reuters-ին հայտնել են, որ զորավարժությունները սկսվել են ըստ նախատեսվածի, սակայն նրանք հրաժարվել են մեկնաբանել Թրամփի խոսքերը։

Օրերս Հյուսիսային Կորեան դատապարտել է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև նախատեսվող զորավարժությունները, ինչպես նաև դրանց նախաշեմին բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել։

Միացյալ Նահանգներ

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները որակել է որպես սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար

Հայերեն English Русский

ՇՎՏՄ-ն կրկին թերլիցքավորում է արձանագրել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայանում

«ՖՐԵՍԿՈ»-ի շրջանակում կկայանա հանդիպում իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի հետ

ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք

Podcast-Հարց բժշկին. ինչ անել միջատների խայթոցների դեպքում

Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարում

Իրանի փոխնախագահը վստահ է, որ երկիրը կհաղթի ԱՄՆ-ին տնտեսական պատերազմում

Հայրենասիրությունը ոչ միայն պատմության արժևորումն ու դրա հանդեպ էմոցիան է, այլ նաև պատասխանատվություն է պետության ներկայի և պարտավորություն ապագայի նկատմամբ․ ՆԳ նախարար

Թրամփն աջակցել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական համաձայնագրին

Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթ

Երևանից Կապան՝ մեկ ժամում․ «Սյունիք» օդանավակայանը դիտարկում է նաև միջազգային չվերթների մեկնարկը