Արմավիրի քրեական ոստիկանները կալանավորել են բնակարանային գողության փորձ կատարած երկու տղամարդու

2 րոպեի ընթերցում

Արմավիրի քրեական ոստիկանների օպերատիվ աշխատանքի արդյունքում ձերբակալվել են բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ․ երկուսն էլ կալանավորվել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի և Երևանի բնակիչ երկու երիտասարդ պարբերաբար փորձում են կատարել բնակարանային գողություններ, և որոշ դեպքերում հաջողել են։

Ոստիկանությունից նշել են, որ նախապատրաստական որոշակի գործողություններից հետո երիտասարդները վերցվել են օպերատիվ հսկողության. նպատակը նրանց հանցափաստով բռնելն էր։

 Օգոստոսի 6-ի երեկոյան էջմիածնի 31-ամյա բնակչի վարած «Հոնդա» մակնիշի մեքենայով նրանք մեկնեցին մայրաքաղաք, գտնվելով օպերատիվ հսկողության տակ՝ մտան Օհանովի փողոցի երկու և Բաբաջանյան փողոցի չորս տարբեր շենքեր, սակայն որևէ բնակարանի դուռ բացել չկարողացան։ Այնուհետև տղամարդիկ վերադարձան 31-ամյա երիտասարդի տուն, թողեցին «Հոնդան» ու «Մերսեդեսով» մեկնեցին Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոց։ Այստեղ մտան շենքերից մեկի շքամուտք, բայց այս անգամ էլ դռները փակ մնացին։ Իսկ շքամուտքից դուրս գալիս, նկատելով ոստիկաններին, երիտասարդները դիմեցին փախուստի՝ այդ ընթացքում «Մերսեդեսը» թողնելով Էջմիածնի Շիրազի փողոցում։

 Փախուստը կարճ տրեց։ Ժամը 23-ի սահմաններում Էջմիածնի տարբեր փողոցներում երկուսն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն։ «Մերսեդեսը» Շիրազի փողոցում վերցվեց հսկողության»,- նշել են ոստիկանությունից:

Գերատեսչության փոխանցմամբ՝ վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հետագա միջոցառումներով հիմնավորվել է, որ տղամարդիկ մինչ այս էլ Երևանում և Էջմիածնում կատարել են առնվազն երկու բնակարանային գողություն ու մի շարք փորձեր։

 Երկուսն էլ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի