Իրավունք

Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

1 րոպեի ընթերցում

Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2026 թվականի մարտի 20-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ջերմուկ համայնքի ղեկավարի և «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության՝ 0.3 հա մակերեսով հողամասի՝ 2008 թվականի հունվարի 27-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։ 

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի օգոստոսի 12-ի վճռով բավարարել է Արարատի մարզի դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել Գնդեվազ բնակավայրում գտնվող 0.3 հա մակերեսով հողամասի աճուրդը: Որպես աճուրդի անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր է ճանաչվել հողամասի նկատմամբ «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողատարածքը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում