Արաղչին քննադատել է Ֆրանսիային Իրանի դեմ հայտարարության համար

2 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին քննադատել է Ֆրանսիային, որի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն դատապարտել է Իրանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը՝ հրապարակելով ԵՄ երկրների համատեղ հայտարարությունն այդ թեմայի շուրջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ եվրոպական ավելի քան 30 երկիր, ինչպես նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, համատեղ հայտարարությամբ դատապարտել են Իրանում ցուցարարների մահապատիժները: Երկրներն Իրանին կոչ են արել «անմիջապես վերջ դնել մահապատժի կիրառմանը», լսել իր ժողովրդին, որը փոփոխություն է պահանջում, և գործուն քայլեր ձեռնարկել մարդու իրավունքների ապահովման ուղղությամբ:

Հրապարակելով օգոստոսի 12-ի համատեղ հայտարարությունը՝ Ժան-Նոել Բարոն X հարթակում գրել էր, որ «անմարդկային ռեպրեսիան» պետք է ավարտվի, պատասխանատուները պետք է պատժվեն, իսկ քաղբանտարկյալներն՝ ազատ արձակվեն:

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին դատապարտել է այս հայտարարությունը՝ հիշեցնելով եվրոպական երկրների կողմից Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետ կապված դիրքորոշման մասին:  

«Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեցնեն աշխարհին «մարդու իրավունքների» և միջազգային իրավունքի մասին դասախոսություններ կարդալը: Կեղծավորությունը բացահայտ է և ամոթալի։ Գազայում Իսրայելի ցեղասպանությանը և Իրանի դեմ ագրեսիային ձեր աջակցությունը ոչնչացրել է բարոյական բարձր դիրքը, որ ձեզ թվում էր, թե ունեիք», - գրել է Արաղչին X հարթակում:

Հայերեն English Русский

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ