«ԱԿԶ» ընկերությունը տուգանվել է․ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ երեք արտադրատեսակ չի համապատասխանել սահմանված պահանջներին

2 րոպեի ընթերցում

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը  հարուցված վարույթի շրջանակում պարզել է, որ «ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերության կողմից «ARMENIAN COGNAC/ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ իրացվող երեք արտադրատեսակներ մի շարք ֆիզիկաքիմիական ցուցանիշներով չեն համապատասխանում Ռ 59570-2023 ԳՈՍՏ-ի պահանջներին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից, լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ վերը նշված արտադրանքները պարունակել են ոչ խաղողային ծագման սպիրտ։

Այդ արտադրատեսակներն են՝

·         «ARMENIAN COGNAC URARTU ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՈՒՐԱՐՏՈՒ» անվանումով 3 տարի, 0,5 լ, 40%,

·         «ARMENIAN COGNAC URARTU ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՈՒՐԱՐՏՈՒ» անվանումով 15 տարի, 0,5 լ, 40%,

·         «ARMENIAN COGNAC SARGIS ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՍԱՐԳԻՍ» անվանումով, 5 տարի, 0,5 լ, 40% ։

Տնտեսավարողի վարքագիծը  որակվել է  որպես սպառողների շահերը խախտող, այդ թվում՝ անարդար առևտրային գործելակերպ՝ վերջինիս նկատմամբ նշանակելով  տուգանք։ 

Հանձնարարվել է դադարեցնել նշված ապրանքների իրացումը, իսկ այլ տնտեսավարող սուբյեկտների միջոցով դրանք իրացնելու դեպքում՝ գրավոր հետ կանչել։

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով