Աղվանի-Տաթև ճանապարհին մեքենան կողաշրջվել է․ տուժածներ չկան
1 րոպեի ընթերցում

ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 12-ի ժամը 18․14-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում՝ Աղվանի-Տաթև ճանապարհին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանի հենակետի մարտական հաշվարկը։ Պարզվել է՝ նշված հատվածում կողաշրջվել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, հրշեջ-փրկարարների համապատասխան գործողությունների արդյունքում կողաշրջված մեքենան ուղղվել է։ Տուժածներ չկան։