Իրան

Իրանի ԱԳ նախարարը հորդորել է Ֆրանսիային մարդու իրավունքների հարցում դասեր չտալ

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳ նախարարը հորդորել է Ֆրանսիային մարդու իրավունքների հարցում դասեր չտալ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել Ֆրանսիային մարդու իրավունքների մասին դասեր չտալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X-ում գրառման մեջ նա մասնավորապես նշել է․

«Այնպիսի երկրները, ինչպիսին Ֆրանսիան է, պետք է դադարեն աշխարհին «մարդու իրավունքների» և միջազգային իրավունքի վերաբերյալ դասեր տալուց։ Այս կեղծավորությունն բացահայտ է և ամոթալի։

Ձեր աջակցությունը Գազայում Իսրայելի իրականացրած ցեղասպանությանը, ինչպես նաև Իրանի դեմ ագրեսիային, ոչնչացրել է բարոյական գերազանցության այն դիրքը, որը, ինչպես կարծում էիք, ունեիք»։

Արաղչիի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն օգոստոսի 12-ին հայտարարել էր ԵՄ-ն և 20 այլ երկրներ համատեղ հայտարարության մասին։ Այդ հայտարարությամբ դատապարտվում էին Իրանի կողմից ցուցարարների մահապատիժները։ Երկրները կոչ էին արել Թեհրանին իմաստալից քայլեր ձեռնարկել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն ապահովելու, մահապատժի կիրառումը դադարեցնելու և կամայականորեն կալանավորվածներին ազատ արձակելու ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում