Կոլումբիայում երկրաշարժից հետո տնտեսական արտակարգ իրավիճակ է հայտարարվել
1 րոպեի ընթերցում

Կոլումբիայի նախագահ Աբելարդո Դե Լա Էսպրիելյան խոստացել է ստեղծել արտակարգ իրավիճակների հիմնադրամ՝ օգոստոսի 10-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերված հիվանդանոցների, դպրոցների, բնակելի տների և ենթակառուցվածքների վերականգնմանը աջակցելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հայտնելով, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է 265 մարդ, իսկ շուրջ 500-ը շարունակում են անհետ կորած համարվել։
«Սա, անկասկած, հսկայական մասշտաբների ողբերգություն է։ Մեր ջանքերն ուղղված են անհետ կորածների որոնմանը , - ազգային ուղերձով օգոստոսի 12-ին հայտարարել է Դե Լա Էսպրիելյան, որը ստանձնել էր պաշտոնը երկրաշարժից ընդամենը երեք օր առաջ։
Դե Լա Էսպրիելյան երկրում հայտարարել է տնտեսական արտակարգ իրավիճակ՝ երկրաշարժի պատճառած վնասներին արձագանքելու նպատակով, սակայն չի հստակեցրել, թե ինչ միջոցառումներ է դա ենթադրելու։
7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը փլուզել էր շենքեր Կոլումբիայի արևմտյան հատվածի խոշոր քաղաքներում։
Պաշտոնյաների գնահատմամբ՝ դրա հետևանքով վիրավորվել է 3,770 մարդու, ավերել՝ ավելի քան 9,550 տուն։