Աշխարհ

Բոլիվիայում ոստիկանությունը կալանել է «Սան Պաուլու» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը՝ 86 կգ թմրանյութով

1 րոպեի ընթերցում

Բոլիվիայում ոստիկանությունը կալանել է «Սան Պաուլու» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը՝ 86 կգ թմրանյութով

Բոլիվիայի ոստիկանությունը կալանել է Բրազիլիայի «Սան Պաուլու» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը՝ 86 կգ տետրահիդրոկանաբինոլ (կանեփ) թմրանյութով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է UOL լրատվական հարթակը:

Աղբյուրի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ թիմը մեկնել է Հարավամերիկյան գավաթի 1/8 եզրափակչի մրցախաղին Բոլիվիայի «Բոլիվար» ակումբի հետ:

Ավտոբուսում հայտնաբերել են թմրանյութերի չորս փաթեթ: Գործողության ընթացքում ձերբակալվել են երեք վարորդները, որոնք պատասխանատու են փոխադրման համար: Բրազիլական ակումբին տրամադրվել է այլ ավտոբուս: Ներկայում կատարվում է հետաքննություն։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում