Արեգակի լրիվ խավարումը մեծ թվով այցելուներ է գրավել Իսպանիայի հեռավոր գյուղեր

2 րոպեի ընթերցում

Արեգակի լրիվ խավարումը դիտել ցանկացողները զբոսաշրջիկների հոսք են առաջացրել Իսպանիայի ոչ մարդաշատ քաղաքներում ու գյուղերում, ինչպես նաև Եվրոպայի մի շարք այլ մասերում, մինչ մայրցամաքը պատրաստվում է 2006 թվականից ի վեր Արեգակի առաջին լրիվ խավարմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։

Օգոստոսի 12-ին Լուսինը կանցնի Երկրի և Արեգակի միջև՝ որոշ շրջաններում ամբողջությամբ ծածկելով արևի սկավառակը։ Լրիվ խավարման գոտին կանցնի Գրենլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածի և Ռուսաստանի հյուսիսային որոշ շրջանների վրայով։

Իսպանիայում, որտեղ Արեգակի լրիվ խավարումն ամենալավը տեսանելի կլինի, ստվերն անկյունագծով կհատի երկիրը՝ հյուսիսային Ատլանտյան ափից մինչև Միջերկրական ծով, որտեղ այն կանհետանա Գրինվիչի ժամանակով մոտավորապես ժամը 18:30-ին (Երևանի ժամանակով՝ 22։30-ին)։ Իսպանիայում Արեգակի լրիվ խավարումը կտևի 2 րոպեից պակաս։ Ռուսաստանում և Գրենլանդիայում այն մի փոքր ավելի երկար կտևի՝ մոտ 2,5 րոպե։

Իսկ Արեգակի մասնակի խավարումը տեսանելի կլինի Եվրոպայի մեծ մասում, Կանադայում, Միացյալ Նահանգների հյուսիսում և Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում։

Մասնակի խավարումը կտևի մոտ 1 ժամ 45 րոպե։

France 24-ը նշում է, որ Իսպանիայում հազարավոր մարդիկ մեծ ոգևորությամբ շտապում էին հասնել Արեգակի լրիվ խավարումը դիտելու համար լավագույն վայրեր։ Գնացքները լեփ-լեցուն էին, ճանապարհորդները վերջին րոպեին ամրագրել էին համատեղ մեքենաներ, իսկ սոցիալական ցանցերի օգտատերերը կիսվում էին խավարումը դիտելու լավագույն վայրերով։

Որոշ մարդիկ նույնիսկ դժվարությամբ են գտել խավարումն անվտանգ դիտելու համար նախատեսված հատուկ ակնոցներ։ Կանխատեսվում է, որ այս իրադարձությունը տնտեսությանը կբերի 347 միլիարդ եվրո։ Ըստ Իսպանիայի էկոնոմիկայի նախարարության՝ ավելի քան 446 000 լրացուցիչ զբոսաշրջիկներ կայցելեն խավարումը դիտելու համար հարմար վայրեր։

Միևնույն ժամանակ, Իսլանդիայի հյուսիս-արևմուտքում կանխատեսվում է ամպամած եղանակ։ Նշվում է, որ մայրաքաղաք Ռեյկյավիկում կդիտվի առաջին ամբողջական խավարումը 1433 թվականից ի վեր։  

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով