Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 250-ը

2 րոպեի ընթերցում

Կոլումբիայի արևմուտքում օգոստոսի 10-ին տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժն առնվազն 254 մարդու կյանք է խլել: 2700 մարդ անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ABC News պարբերականը։

Մահացածների մեծ մասը Պերեյրա և Կալի քաղաքների բնակիչներ էին։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Երկրաշարժի հետևանքով վնասվել կամ փլուզվել է 1600 շենք։

Կոլումբիական El Tiempo պարբերականը հաղորդում է, որ օգոստոսի 12-ի առավոտյան 3,3 մագնիտուդով նոր ցնցումներ են գրանցվել, որոնք զգացվել են մի քանի քաղաքում։ Էպիկենտրոնը գտնվել է կենտրոնական Սանտանդերի նահանգի Լոս Սանտոս քաղաքում։

Մի շարք երկրներ և միավորումներ ավելի վաղ հաղորդել են Բոգոտային ֆինանսական օգնություն հատկացնելու մասին։

Տարերային աղետի հետևանքների դեմ պայքարելու համար Եվրամիությունը 2 միլիոն եվրո կհատկացնի Կոլումբիային։

«Մենք 2 միլիոն եվրո կհատկացնենք առավել շատ տուժած շրջանների բնակչությանն աջակցելու համար», - գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X սոցիալական հարթակում։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր Կոլումբիային 15,5 միլիոն դոլարի օգնություն հատկացնելու մասին։

Կոլումբիայի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան շնորհակալություն է հայտնել երկրների ղեկավարներին ցուցաբերած աջակցության համար:

Կոլումբիայի երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժն ամենաուժեղն է դարձել վերջին տասը տարվա ընթացքում։

Աշխարհ

Կոլումբիայի նախագահը երկրաշարժից հետո երկրում աղետի ռեժիմ է հայտարարել

Հայերեն Русский

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ