Իրան

Իրանի հետ իրադրությունը լավ է զարգանում. Թրամփ

2 րոպեի ընթերցում

Իրանի հետ իրադրությունը լավ է զարգանում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրադրությունն Իրանի հետ լավ է զարգանում, և որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Օհայոյից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը:

«Իրանի հետ ամեն բան լավ է ընթանում, պարզապես հիանալի։ Մենք լիովին վերահսկում ենք Հորմուզի նեղուցը», - ասել է Թրամփը՝ պնդելով, որ ԱՄՆ-ի համար ամեն բան հրաշալի է։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ չի վստահում Իրանին, և որևէ պահի նրանք կարող են ինչ-որ բան անել, որից հետո նրանց հարված կհասցվի։ Բայց այս պահին, Թրամփի խոսքով, Վաշինգտոնը լավ դիրքում է։

Տարածաշրջանում լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ հուլիսին Թրամփը հայտարարեց, որ հունիսի 18-ին Թեհրանի հետ կնքված հրադադարի համաձայնագիրն այլևս չի գործում։ Դրանից հետո ամերիկյան զորքերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ գրոհները պատասխանն են Հորմուզի նեղուցով նավարկող քաղաքացիական նավերի դեմ իրանական հարձակումների։

Իրանցի զինվորականները պատասխանել են՝ հարվածելով Մերձավոր Արևելքի մի քանի երկրում գտնվող ամերիկյան բազաներին։ Թեհրանը նաև մեղադրել է Վաշինգտոնին հունիսի 18-ին կնքված փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում