Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 11-ին՝ ժամը 18։10-ին, ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է «Ջուխտակ վանք» կոչվող տարածքի ճանապարհին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ նշելով, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Գերատեսչությունից նշում են, որ փրկարարները նշված տարածքից հայտնաբերել են օտարերկրացիներին և փրկարարական ավտոմեքենայով դուրս բերել տարածքից։

 

Հայերեն