Աշխարհ

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի

1 րոպեի ընթերցում

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի

Սիրիական դատարանը երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին և նրա եղբորը՝ Մահերին, հեռակա կարգով մահվան է դատապարտել՝ մարդկության դեմ հանցանքների և ռազմական հանցագործությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Euronews֊ը։

Ասադի զարմիկ Ատեֆ Նաջիբը, որը ներկա է եղել դատավարությանը, նույնպես մահվան է դատապարտվել։

Նաջիբը մեղավոր է ճանաչվել 2011 թվականին Դարաայի նահանգում բողոքի ցույցերի դաժան ճնշումը ղեկավարելու համար, որը հանգեցրել է ապստամբության և հետագայում քաղաքացիական պատերազմի։

Այսպիսով, նա մեկն է նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից, որը կանգնել է դատարանի առջև։

Բաշար և Մահեր ալ-Ասադներն ապաստանել են Ռուսաստանում այն բանից հետո, երբ Ահմեդ աշ-Շարաայի գլխավորած զինյալները 2024 թվականի դեկտեմբերին մուտք գործեցին Դամասկոս` փաստացի ավարտելով երկրում պատերազմը։

Սիրիայի 14-֊ամյա պատերազմը խլել է մոտ կես միլիոն մարդու կյանք և միլիոնավոր մարդկանց տեղահանության պատճառ դարձել։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում