Աշխարհ

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի

1 րոպեի ընթերցում

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի

Կոլումբիայի արևմուտքում օգոստոսի 10-ին տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժից հետո որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Զոհերի թիվը հասել է 164-ի, սակայն կարող է աճել՝ հաշվի առնելով, որ փլատակներում բազմաթիվ մարդիկ կան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Պերեյրա և Կալի քաղաքներում ստորգետնյա ցնցումները գետնին են հավասարեցրել բարձրահարկ շենքեր, Մանիսալես քաղաքում պոկվել-ընկել է պատմական տաճարի աշտարակներից մեկը։

Միայն Կալիում զոհվել է 85 մարդ։ Փլուզվել են քաղաքի հիվանդանոցների մեկի վերին հարկերը. որոշ հիվանդներ փլատակներում են, ևս 600 հիվանդ բուժօգնություն է ստացել փողոցում։

Պերեյրա քաղաքում, որը երկրաշարժից ամենաշատը տուժած Ռիսարալդայի նահանգի մայրաքաղաքն է, իշխանությունները հայտնել են 66 զոհի մասին։

Եվս 13 մարդ զոհվել է Չոկոյի նահանգում, որը երկրաշարժի էպիկենտրոնն էր։

Հունիսին 7,2 և 7,5 մագնիտուդով իրար հաջորդող երկրաշարժեր են տեղի ունեցել Վենեսուելայում։ Ըստ Reuters գործակալության, այդ ցնցումների զոհերի թիվը գերազանցել է 6300-ը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում