ԱԷՄԳ-ն պլանավորում է միջուկային նյութերը դուրս բերել Սիրիայի գաղտնի օբյեկտից. Axios

3 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) առաջիկայում կսկսի զբաղվել Սիրիայի գաղտնի օբյեկտում պահվող միջուկային նյութերի դուրսբերմամբ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փոխըմբռնման հասնի Սիրիայի և Իսրայելի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իսրայելցի և ամերիկացի տեղեկացված աղբյուրների։

Ըստ հրապարակման՝ օբյեկտից միջուկային նյութերի դուրսբերման մասին ԱԷՄԳ-ի և Սիրիայի կառավարության միջև համաձայնագիրն ստորագրվել է երեք շաբաթ առաջ։

«Մենք կարծում ենք, որ բոլորը գոհ են արդյունքից։ Հուսով ենք, որ շուտով կկարողանանք սկսել դուրսբերման գործընթացը և այն ավարտել մինչև տարեվերջ», - հրատարակությանը հայտնել է ամերիկացի աղբյուրը։

Ինչպես պնդում է Axios-ը, Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի օրոք մշակվել է գաղտնի միջուկային ծրագիր, որը կենտրոնացած էր Ալ Քիբար գաղտնի ռեակտորի վրա։

Իսրայելն այդ վայրին հարվածել է 2007 թվականին։ Հրատարակության տվյալներով՝ որոշ հետազոտական ​​կենտրոններ և պահեստային օբյեկտներ չեն ոչնչացվել, այլ մնացել են չգործող վիճակում։

Երկու իսրայելցի պաշտոնյայի խոսքով՝ Սիրիայի իշխանությունները միջուկային նյութերը, որոնք Ալ Քիբարի միջուկային ռեակտորի ստեղծման նախագծի մասն են եղել, պահել են «Օբյեկտ 99»-ում։ Իսրայելի պաշտպանության բանակն օբյեկտի մուտքերը ռմբակոծել է 2024 թ. դեկտեմբերին Ասադի ռեժիմի անկումից կարճ ժամանակ անց։

Ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ Իսրայելը և ԱՄՆ-ն արդեն ավելի քան մեկ տարի քննարկում են «Օբյեկտ 99»-ի հետ վարվելու լավագույն միջոցը։

Հաղորդվում է, որ մի քանի շաբաթ առաջ իսրայելցիներն օբյեկտի շրջանում շարժ են նկատել, ինչը նրանց ստիպել է Սիրիայի նոր կառավարությանը կասկածել պայմանավորվածությունները խախտելու և միջուկային նյութերի հասանելիություն ստանալու փորձի համար։

Ըստ Axios-ի՝ Թրամփի վարչակազմն Իսրայելին խնդրել է որևէ գործողություն չձեռնարկել և ԱԷՄԳ-ի ուշադրությունը հրավիրել է այդ հարցի վրա։

Հրատարակությունը նշում է, որ օբյեկտում առկա միջուկային նյութը չի կարող օգտագործվել միջուկային զենք ստեղծելու համար, սակայն կարող է օգտագործվել, այսպես կոչված, «կեղտոտ ռումբ» պատրաստելու համար, որը պայթելիս ռադիոակտիվ նյութեր է տարածում։

Հայերեն Русский

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ