Իրավունք

Արմավիրի մարզում ոստիկանները ապօրինի հանքարդյունաբերության 4 դեպք են բացահայտել. ՆԳ նախարարը հանձնարարականներ է տվել

2 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզում ոստիկանները ապօրինի հանքարդյունաբերության 4 դեպք են բացահայտել. ՆԳ նախարարը հանձնարարականներ է տվել

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 6-ին այցելել է Արմավիրի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Ներկա են եղել Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Արփինե Սարգսյանն անդրադառնալով քրեական ենթամշակույթի դեմ պայքարին՝ հանձնարարել է լինել հետևողական, իսկ թշնամական հարաբերություններ ունեցող անձանց նկատմամբ ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ՝ հնարավոր բախումներն ու ծանր հետևանքները կանխելու նպատակով։

Միայն 6 ամսում Արմավիրի մարզում ոստիկանները ապօրինի հանքարդյունաբերության 4 դեպք են բացահայտել։ Այս ուղղությամբ նախարար Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել հայտնաբերման ու բացահայտման աշխատանքները՝ սերտորեն համագործակցելով պետական մյուս մարմինների հետ։

Արփինե Սարգսյանը շեշտել է, որ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերով անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր ահազանգի պատշաճ արձագանք և իրականացնել հետևողական վերահսկողություն։ Նախարարը հանձնարարել է նաև ակտիվացնել ոստիկանության շրջիկ ծառայությունները գյուղերում և բակերում, կազմակերպել շրջայցեր և ուժեղացված ծառայություններ՝ բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ։

Արփինե Սարգսյանը ցուցում է տվել վերլուծել ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները և կանխարգելման ուղղությամբ ձեռնարկել գործուն միջոցներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում