Հզոր թայֆունը կաթվածահար է արել կյանքը Չինաստանի արևելքում

2 րոպեի ընթերցում

Հարյուր հազարավոր մարդիկ տարհանվել են Չինաստանի արևելքում՝ «Դելֆին» թայֆունի հետևանքով տեղացած հորդառատ անձրևների և առաջացած ջրհեղեղների պատճառով։ Իշխանությունները նախազգուշացրել են, որ վտանգը դեռ պահպանվում է, չնայած ցամաք հասնելուց հետո փոթորիկը համեմատաբար թուլացել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է չինական Xinhua լրատվական գործակալությունը։

Օգոստոսի 10-ին՝ ժամը 07:00-ի դրությամբ, Ֆուցզյան նահանգում ցամաքում և ծովում վտանգավոր գոտիներից տարհանվել էր մոտ 167,900 մարդ։ Իսկ օգոստոսի 9-ի երեկոյան Շանհայում ռիսկային համարվող տարածքներից տարհանվել է շուրջ 215,600 մարդ։

Առատ տեղումները առաջիկայում շարունակվելու են։

Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում։ Ֆուցզյանում իշխանությունները դադարեցրել են ավտոբուսային 686 երթուղիների և 658 գնացքների աշխատանքը։ Փակվել է նաև 234 խոշոր զբոսաշրջային վայր, տասնյակ մշակութային և զբոսաշրջային միջոցառումներ չեղարկվել են։

BBC-ն հաղորդում է, որ միայն Շանհայում չեղարկվել է մոտ 1000 թռիչք։

Տեղակայն իշխանությունները մարդկանց կոչ են արել խուսափել բացօթյա միջոցառումներից, մի շարք հայտնի զբոսաշրջային վայրեր շարունակում են փակ մնալ, այդ թվում՝ «Դիսնեյլենդի» և «Լեգոլենդի» որոշ հատվածներ։

Չինաստանի իշխանություններն ավելի վաղ «Դելֆին» թայֆունի համար հայտարարել էին վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակի նախազգուշացում։ Այն այս տարի Չինաստանին հարվածած ամենահզոր փոթորիկն է։

Հայերեն English ქართული

Դատախազությունը Մասիս համայնքի ղեկավարի տեղակալին և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը

Ֆասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր

Հիմնանորոգվում է Գավառի Արծվաքար թաղամասի Զոհված ազատամարտիկների փողոցը

ԱՄԷ ղեկավարությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Մոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառով

Արենիում մեծ շուքով կնշվի Խաղողօրհնեքը

Քասախ համայնքի նախկին ղեկավարն ու համայնքապետարանի ևս 5 նախկին աշխատակիցներ ձերբակալվել են

ԱԺ-ում պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծվեց

Սննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գրանցել է գոհացուցիչ արդյունքներ. ՍԱՏՄ