Մերձավոր Արևելք

Եմենի հութիները հայտարարել են Ալ-Մոխա նավահանգստին նոր հարվածներ հասցնելու մասին

1 րոպեի ընթերցում

Եմենի հութիները հայտարարել են Ալ-Մոխա նավահանգստին նոր հարվածներ հասցնելու մասին

Եմենի հութիները հայտարարել են, որ լույս օգոստոսի 10-ի գիշերը վերստին հարվածներ են հասցրել Եմենի կառավարության կողմից վերահսկվող Ալ-Մոխա նավահանգստային քաղաքին, որը գտնվում է Կարմիր ծովի ափին՝ Բաբ էլ Մանդեբ նեղուցի մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Al-Masirah հեռուստաալիքը։

Հութիները հայտարարել են, որ նոր հարձակումներով թիրախավորել են «սաուդյան հակառակորդի զորահավաքային կենտրոնները, զինապահեստները և Ալ-Մոխայում գտնվող օպերատիվ շտաբները»։

Հեռուստաալիքը ցուցադրել է մի քանի բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման կադրեր։

Կառավարության կողմից վերահսկվող Եմենի զինված ուժերը X սոցցանցում հաղորդել են ՀՕՊ-ի միջոցով դրոններ որսալու մասին։

«Հութիները գրոհների նոր ալիքով՝ բալիստիկ հրթիռների և անօդաչուների օգտագործմամբ, թիրախավորել են Ալ-Մոխայի բնակելի թաղամասերը։ ՀՕՊ համակարգերին հաջողվել է կալանել որոշ քանակությամբ դրոններ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Կառավարության տվյալներով՝ այդ հարձակումների հետևանքով զոհվել է 3 քաղաքացիական անձ և 4 զինվորական։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում