Օմանի ափերի մոտ խորտակվող լցանավից նավթի արտահոսք է տեղի ունեցել. Arab News
1 րոպեի ընթերցում

Նավթի արտահոսք է տեղի ունեցել Caroline Bezengi լցանավից, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի և Եվրամիության պատժամիջոցների ներքո: Այն ծանծաղուտի մեջ է ընկել Օմանի հարավ-արևմտյան ափի մոտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդել է Arab News թերթը՝ վկայակոչելով արբանյակային լուսանկարները:
Ըստ պարբերականի տեղեկատվության՝ նավթի տարածումն ազդել է Արաբական ծովի պահպանվող բնական գոտու վրա:
247 մետր երկարությամբ Caroline Bezengi լցանավը Սև ծովի նավահանգստից դուրս է եկել մայիսին: Հունիսի 8-ին հայտնի է դարձել նավի վրա պայթյունի մասին: