Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը չի բացառել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար նոր թեկնածուների առաջադրման հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի նոր թեկնածուներ կարող են ի հայտ գալ Անվտանգության խորհրդում  քվեարկության ժամանակ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստին,  այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Ալիմովը։

Ավելի վաղ ՄԱԿ-ում Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչը և Անվտանգության խորհրդի հուլիս ամսվա նախագահը հայտարարել էր Անվտանգության խորհրդում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուների վերաբերյալ առաջին փակ փուլի քվեարկության ավարտի մասին։

«Ցուցակը դեռ փակված չէ։ Վերջին րոպեին մենք ավելացրեցինք յոթերորդ թեկնածուին՝ Ուգանդայի ներկայացուցչին։ Մենք չենք բացառում լրացուցիչ թեկնածուների հնարավորությունը՝ կախված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում շարունակվող քվեարկության դինամիկայից», - «Իզվեստիա»-ին ասել էր Ալիմովը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները նախնական քվեարկություն են անցկացնում գլխավոր քարտուղարի թեկնածու ընտրելու և նրան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային առաջարկելու համար, որը, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, պաշտոնապես նշանակում է գլխավոր քարտուղարին։

Կազմակերպության տվյալներով՝ քվեարկությունը տեղի է ունեցել յոթ թեկնածուների միջև, այդ թվում՝ Չիլիի ներկայացուցիչ Միշել Բաչելետի, Էկվադորի ներկայացուցիչ Մարիա Ֆերնանդա Էսպինոսա Գարսեսի, Արգենտինայի ներկայացուցիչ Ռաֆայել Մարիանո Գրոսիի, Կոստա Ռիկայի ներկայացուցիչ Ռեբեկա Գրինսպան Մայուֆիսի, Ուգանդայի ներկայացուցիչ Օլարա Օտուննուի, Գայանայի ներկայացուցիչ Կարոլին Ռոդրիգես Բիրկեթի և Սենեգալի ներկայացուցիչ Մաքի Սալի միջև։

Գործող գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի երկրորդ և վերջին ժամկետը կավարտվի 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար