Իրավունք

Արթիկի և Հառիճի դպրոցների հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե

2 րոպեի ընթերցում

Արթիկի և Հառիճի դպրոցների հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արթիկի դպրոցի հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը, ծառայողական լիազորություններն օգտագործելով, կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամոբ՝ Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հիշյալ պաշտոնատար անձը, ամենամսյա հաշվետվության մեջ չի ներառել որոշ աշխատակիցների աշխատավարձերից գոյացած եկամտային հարկի և պարտադիր այլ վճարների գումարներըԼ Նաև, դպրոցի հաշիվներում առկա միջոցներն իր և աշխատակից չհանդիսացող անձանց անուններով իբրև աշխատավարձ կամ պարտքի վերադարձ փոխանցելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառելու արդյունքում 2 անձի օժանդակությամբ հափշտակել է շուրջ 55 մլն դրամ:

«Բացի այդ, վերը նշված պաշտոնյան, զբաղեցնելով նաև Հառիճի միջնակարգ դպրոցի գնումների պատասխանատուի և համակարգողի, հաջորդիվ՝ նաև հաշվապահի պաշտոնները, իր կնոջ՝ նույն դպրոցի հաշվապահի հետ, նախնական համաձայնությամբ և մեկ այլ քաղաքացու օժանդակությամբ, հափշտակել են դպրոցից ելքագրված 33 մլն դրամը: Նրանց հանցավոր գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 87 մլն դրամի գույքային վնաս, որից 43 մլն դրամը վերականգնվել է»,- հայտնում են կառույցից՝ հավելելով, որ նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել 2 դպրոցների հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձին, վերջինիս կնոջը, հանցավոր գործողություններին օժանդակած անձին և դպրոցի տնօրեններին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում