Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտել են 59-ամյա տղամարդու դանակահարության դեպքը

1 րոպեի ընթերցում

Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտել են Սյունիքի մարզի Հացավան գյուղի 59-ամյա բնակչի դանակահարության դեպքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, հուլիսի 28-ին՝ կեսգիշերն անց, Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզի վարչություն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ որովայնի ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 59-ամյա տղամարդ։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հայտնել էր, որ վնասվածքը ստացել է ապակիների կույտի վրա ընկնելու հետևանքով։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ Մասիս քաղաքի հարակից տարածքում գտնվող գազալցակայանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում տղամարդուն դանակահարել է Արարատի մարզի Նորամարգ գյուղի 48-ամյա բնակիչը։

48-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։

Կատարվում է նախաքննություն։

 

Հայերեն

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարությունը շարունակում է լինել առաջատարը. Հայաստանում նշվեց Շինարարի օրը

Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը և Հռոմը ՌԴ-ին կոչ են արել կատարել Վրաստանի հարցով ստանձնած պարտավորությունները

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն առաջին կիսամյակում աճել է 14.8 տոկոսով

Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում կլինեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

MeteoSwiss-ի մասնագետները գնահատել են Հայաստանի հիդրոօդերևութաբանական համակարգի կարողություններն ու զարգացման առաջնահերթությունները

ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչի գնման մրցույթի արդյունքում ավելի քան 500 մլն դրամ է խնայվել. Ռոմանոս Պետրոսյան

Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 7.9 տոկոսով

Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտել են 59-ամյա տղամարդու դանակահարության դեպքը

Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

2026-ի առաջին կիսամյակում պետության անվտանգության դեմ հանցագործությունների դեպքերով 22 քրեական վարույթ է նախաձեռնվել․ԱԱԾ