Իրավունք

Տաթև համայնքի նախկին ղեկավարից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ. Դատախազության հերթական հայցը բավարարվել է

1 րոպեի ընթերցում

Տաթև համայնքի նախկին ղեկավարից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ. Դատախազության հերթական հայցը բավարարվել է

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 30-ին բավարարել է Սյունիքի մարզի դատախազության հայցն ընդդեմ Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454  հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի նաև 4 միլիոն 454  հազար դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարը:

Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, ուսումնասիրելով քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները, համաձայն որոնց՝ Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանը, համայնքային սեփականություն հանդիսացող էքսկավատորը 2018-2020 թվականներին տրամադրել է ՍՊ ընկերությանն ու շահագործումից ստացված 13 միլիոն 600 հազար դրամից 4 միլիոն 454 հազար դրամը հափշտակել է, 2026 թվականի մարտի 31-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տաթև համայնքին պատճառված վնասի գումարը Մուրադ Սիմոնյանից բռնագանձելու պահանջով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում