Ֆրանսիայում կրկին սաստիկ տապ է սպասվում

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի. սա կլինի տապի արդեն հինգերորդ ալիքը 2026 թվականի ամռան ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը: Որոշ շրջաններում, մասնավորապես՝ հանրապետության հարավում, օդը կտաքանա առնվազն մինչև 40 աստիճան Ցելսիուս:

Ջերմաստիճանը կբարձրանա օգոստոսի 11-ից: Օգոստոսի 12-ից օդի ջերմաստիճանը գրեթե ամբողջ երկրում կգերազանցի 30 աստիճանը, բացառությամբ Բրետանի, Լա Մանշի ափի (արևմուտք) և Ակվիտանիայի (հարավ-արևմուտք) հարավի մի մասի: Օգոստոսի 13-ին Ֆրանսիայի արևելյան տարածաշրջաններում սպասվում է մինչև 40 աստիճան Ցելսիուս: Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայությունը կանխատեսում է 32 աստիճան Փարիզում, 35 աստիճան Լիոնում, 36 աստիճան Թուլուզում և մինչև 39 աստիճան Մոնտելիմարում:

Տապը չի նահանջի առնվազն մինչև օգոստոսի 15-ը:

Հունիսի երկրորդ կեսին Եվրոպայում հաստատվել էր չափազանց շոգ եղանակ: Արևմտյան Եվրոպայի երկրներում ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը:

Հուլիսի 9-ին եվրոպական «Կոպեռնիկոս» Երկրի հետազոտության ծառայությունը հաստատել է, որ հունիսը դարձել է ամենաշոգն օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում՝ Երկրի մակերևույթի մոտ օդի 20,74 աստիճան միջին ջերմաստիճանով։

Financial Times թերթի տվյալներով՝ Ֆրանսիայում, Իսպանիայում և Եվրոպայի այլ մասերում մոլեգնող անտառային հրդեհների դեմ պայքարի համար ԵՄ երկրների ծախսերն այս տարի արդեն զգալիորեն գերազանցել են 3 միլիարդ եվրոն:

Հայերեն

Մոլդովայի վարչապետը հայտարարել է քաղաքացիների կենսակերպը բարելավելու և տնտեսության շարժիչները վերագործարկելու անհրաժեշտության մասին. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-07/08/26

Հայաստանն էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5000 քվոտա՝ մաքսատուրքի 0% դրույքաչափով ներմուծման հնարավորությամբ

Ասիական ինդեքսներ - 07/08/26

Ղազախստանի ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Մեծ Բրիտանիայում միգրանտների դեմ եռօրյա ցույցերն ուղեկցվել են բախումներով

Գարեգին Բ կաթողիկոսի գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել

Տաթև համայնքի նախկին ղեկավարից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ. Դատախազության հերթական հայցը բավարարվել է

Իմ առաքելությունը մարդկանց մեջ լույսը գտնելն է. բանաստեղծ Բեգլար Չրաղյանն ընթերցողներին է ներկայացրել իր հինգերորդ ժողովածուն

Մրցանակներ են շնորհվել Բուլղարիայի 2025 թ․ ամենահաջողակ առևտրատնտեսական հարցերով գրասենյակներին․ BTA