Եմենի կառավարության ուժերի դեմ հութիների հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել. France 24

1 րոպեի ընթերցում

Եմենի հութիները Մարիբի և Հադրամավթի նահանգներում հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել կառավարության ուժերին, որի հետևանքով առնվազն 58 զինվորական է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրի։

Եմենն ավելի քան մեկ տասնամյակ բախվում է քաղաքացիական պատերազմի. հութիները գրավել են մայրաքաղաք Սանան և ստիպել միջազգայնորեն ճանաչված կառավարությանը տեղափոխվել հարավ։ Ադենում գործող կառավարությունը վայելում է Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ պետությունների աջակցությունը։

France 24-ը հիշեցնում է, որ հուլիսին Եմենը ներքաշվեց Մերձավոր Արևելքում հակամարտության մեջ, երբ հութիները խախտեցին կառավարության հետ 2022 թվականին կնքված զինադադարը։

Հութիները, որոնք վայելում են Իրանի աջակցությունը, նաև հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին, հարվածներ հասցրել Կարմիր ծովով անցնող մի քանի լցանավի։

Օգոստոսի 6-ին հութիները հարվածել են նաև Սաուդյան Արաբիային՝ դա բացատրելով թագավորության կողմից իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների շրջափակմամբ։

Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին

Հայերեն Русский

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ