Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին

2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի Նաջրանի նահանգում օգոստոսի 6-ին հութիների հարձակումների հետևանքով տասնմեկ քաղաքացիական անձ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 7-ին X միկրոբլոգում հայտնել է Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին։

Նրա խոսքով՝ վիրավորվել է Սաուդյան Արաբիայի յոթ քաղաքացի, այդ թվում՝ մեկ կին և չորս տարեկան երեխա, ինչպես նաև վիրավորվել է մեկ եմենցի, Եգիպտոսի 2 քաղաքացի և մեկ պակիստանցի։

Ալ-Մալիքին հայտարարել է, որ հութիները թիրախավորել են քաղաքացիական օբյեկտները, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։

Նա հավելել է, որ կոալիցիան կշարունակի կանխել նման հարձակումները՝ քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ապահովելու համար։

Վերջին օրերին Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատասխանատվություն են ստանձնել Սաուդյան Արաբիայի թիրախների վրա մի քանի հարձակման համար։ Հութիները պնդում են, որ գործողություններն իրականացվել են՝ ի պատասխան Սաուդյան Արաբիայի կողմից «Անսար Ալլահ»-ի վերահսկողության տակ գտնվող տարածքների շրջափակման։

Եմենն ավելի քան մեկ տասնամյակ բախվում է քաղաքացիական պատերազմի. հութիները գրավել են մայրաքաղաք Սանան և ստիպել միջազգայնորեն ճանաչված կառավարությանը տեղափոխվել հարավ։ Ադենում գործող կառավարությունը վայելում է Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ պետությունների աջակցությունը։

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար