Երևանում նախատեսվում է ստեղծել միջազգային մակարդակի խաղային, հյուրանոցային, ժամանցային և զբոսաշրջային համալիր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 6-ին ընդունել է «Global Tribe Gaming» ընկերության ներկայացուցիչներին։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը և «Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ի տնօրեն Արտակ Թովմասյանը։

Ընկերությունը «Դվին» հյուրանոցային համալիրի և «Seven Visions Resort & Places»-ի հետ համագործակցությամբ նախատեսում է Երևանում ստեղծել միջազգային մակարդակի խաղային, հյուրանոցային, ժամանցային և զբոսաշրջային համալիր։

Ծրագրի ընդհանուր գնահատված ծավալը շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար է, որից 40 մլն ԱՄՆ դոլարը նախատեսվում է ուղղել հարակից անշարժ գույքի զարգացմանը, այդ թվում՝ լրացուցիչ հյուրանոցային աշտարակի կառուցմանը։

Ծրագրով նախատեսվում է ստեղծել մոտ 1,000 աշխատատեղ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրի իրականացման, ինչպես նաև խաղային ոլորտի հարկային, լիցենզավորման, կարգավորման և վճարային համակարգերին առնչվող հարցեր։

Հայերեն English Русский

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում խնձորի բերքը կարող է այս տարի աճել 17,5%-ով. Moldpres

Բուլղարիայում գործարկվել է Սև ծովի ջրային սպորտաձևերի ծառայությունների ինտերակտիվ քարտեզ․ BTA

Հայաստանում էլեկտրոնային ստորագրության համակարգն առաջիկա երկու ժամերին անհասանելի կլինի

Ճապոնիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հիրոշիմայի զոհերի ոգեկոչման տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը

Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր

Եվրոպական հանձնաժողովը ԵՄ բոլոր երկրներին կոչ է արել ՀՕՊ համակարգերի հրթիռներ մատակարարել Կիևին

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածների հետևանքով կան նոր զոհեր և վիրավորներ