Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Վարչապետին Չոլպոն-Ատայի «Իսիկ-Կուլ» միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Էրլիստ Ակունբեկովը:

Օգոստոսի 6-ին Չոլպոն-Ատայում կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, ընդլայնված կազմով նիստը կկայանա օգոստոսի 7-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում