Իրավունք

Տավուշի մարզի Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս

1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզի Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 27-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ՍՊ ընկերության, երրորդ անձ՝ ՓԲ ընկերության՝ 5.9 հա մակերեսով 3 հողամասերի վերաբերյալ 2025 թվականին կատարված սեփականության իրավունքի գրանցումը հարկադիր դադարեցնելու պահանջով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 31-ի վճռով հաստատել է Գլխավոր դատախազության, ՍՊ ընկերության և ՓԲ ընկերության միջև կնքված հաշտության համաձայնությունը, որի արդյունքում գյուղատնտեսական նպատակային նշանակության 1.17033 հա, 2.34555 հա և 2.39092 հա մակերեսով 3 հողամասերը կվերադարձվեն Տավուշի մարզի Բերդ համայնքին:

Վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում