Աշխարհ

Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանում իսրայելցի երկու զինվորի զոհվելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանում իսրայելցի երկու զինվորի զոհվելու մասին

Լիբանանի հարավում օգոստոսի 5-ին տեղի ունեցած մարտական ​​գործողությունների ժամանակ իսրայելական բանակի երկու զինվոր է զոհվել, ևս չորսը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվել է Իսրայելի պաշտպանության բանակի օգոստոսի 6-ի հայտարարության մեջ։

Վիրավոր զինվորները տեղափոխվել են հիվանդանոց։

Բանակից հայտնել են, որ զինվորականները զոհվել են Լիբանանի Մաջդալ Զուն քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։

Միաժամանակ, Լիբանանի Ազգային  լրատվական գործակալության (NNA) փոխանցմամբ՝ իսրայելական հարձակումներից Լիբանանի հարավում գտնվող Բուրջ աշ-Շիմալի գյուղաքաղաքում չորս մարդ է վիրավորվել։ Բացի այդ, օգոստոսի 5-ին Թիբնին գյուղաքաղաքի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել12 քաղաքացի։

Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ Լիբանանում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի, իսկ վիրավորներինը՝ 12236-ի։

Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում