Մարզեր

Արծվաքարում կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը մարվել է. այրվել են հաստոցներ, գործիքներ, ներկանյութեր, գույք

1 րոպեի ընթերցում

Արծվաքարում կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը մարվել է. այրվել են հաստոցներ, գործիքներ, ներկանյութեր, գույք

Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 5-ին ժամը 17։19-ին ահազանգ է ստացվել, որ Արծվաքար բնակավայրում այրվում է կահույքի արտադրամաս։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18։48-ին, մարվել՝ 20։24-ին։ Արտադրամասում այրվել են գույք, հաստոցներ, էլեկտրական և ձեռքի գործիքներ, ներկանյութեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում