Meta-ն ներողություն է խնդրել Հնդկաստանի վարչապետի ֆեյսբուքյան գրառումը սահմանափակելու համար

2 րոպեի ընթերցում

Meta ընկերության համաշխարհային կապերի ղեկավար Ջոել Կապլանն օգոստոսի 5-ին ներողություն է խնդրել Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարից՝ հուլիսին այդ երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի գրառումը կարճ ժամանակով սահմանափակելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը։

«Meta-ի անունից ես ներողություն խնդրեցի նախարարից՝ վարչապետ Մոդիի գրառումը սահմանափակելու սխալի համար», - հայտարարել է Կապլանը։

Անցյալ ամիս Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրավիրել էր Meta-ի ներկայացուցիչներին պարզաբանումներ տալու՝ այն բանից հետո, երբ Facebook-ը կարճ ժամանակով սահմանափակել էր Մոդիի գրառումը։ Meta-ն հայտնել էր, որ գրառման արգելափակումը տեղի է ունեցել պատահաբար՝ տեխնիկական սխալի պատճառով։

Միևնույն ժամանակ, Հնդկաստանի հարավային Հայդարաբադ քաղաքում ոստիկանությունը գործ էր հարուցել Meta India-ի ղեկավար Արուն Սրինիվասի դեմ՝ Facebook-ում հրապարակված տեսանյութերի պատճառով, որոնք, ըստ ոստիկանության, Մոդիին ներկայացրել են «վիրավորական ձևով»։

Reuters-ը գրում է, որ Meta-ի և Մոդիի կառավարության միջև վերջին շրջանում աճել են լարվածությունը՝ կապված վարչապետին վերաբերող առցանց բովանդակության հետ։ Վերջին շաբաթներին Մոդին դարձել է համացանցային քննադատությունների, ծաղրի և հեգնանքի թիրախ։

Հայերեն Русский

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ

Հոկտեմբերի 8-ի միջոցառումների անոնս