Իրավունք

Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը

1 րոպեի ընթերցում

Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը

Տավուշի մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 43 միլիոն 311 հազար դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։

Մասնավորապես՝ դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքին է վերադարձվել նույն համայնքի Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող՝ 31.9 քմ և 9.2 քմ մակերեսով անշարժ գույքերը: Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին է վերադարձվել նույն համայնքի Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքի տարածքը՝ 365.9 քմ մակերեսով:

Տավուշի մարզի դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 11 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 6 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 7 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 1 մեղադրական դատավճիռ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում