Արագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրվարույթ
1 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզում 2026 թվականի 1-ին կիսամյակում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 11 միլիոն 186 հազար դրամ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից, Արագածոտնի մարզի դատախազության կողմից 2026 թվականի 1-ին կիսամյակում ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթ:
Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 4 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 1 մեղադրական դատավճիռ: