Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

2 րոպեի ընթերցում

Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ Ալ-Անսարին հայտարարել է, որ իր երկիրը շարունակում է կոչ անել տարածաշրջանում լարվածության թուլացման և երկխոսություն անցկացնելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվամիջոցը։

Ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում նա ասել է, որ Կատարը, մասնավորապես, աջակցում է Օմանի միջնորդական ջանքերին և հույս ունի, որ կողմերը համաձայնության կհասնեն առաջիկա ժամերի կամ օրերի ընթացքում։ 

Անսարին հաստատել է, որ ԱՄՆ-ի ու Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն ընթանում, բայց, նրա խոսքով, միջնորդները խոսում են միմյանց հետ։ Նա նաև հավելել է, որ հակամարտության կարգավորման համաձայնագրերի նախագծերը շրջանառվում են այնպես, ինչպես եղել է փետրվարին՝ հակամարտության սկսվելուց ի վեր։ 

Ալ-Անսարին շեշտել է, որ միջնորդների ուշադրության կենտրոնում էսկալացիայից խուսափելու, Հորմուզի նեղուցի վերաբացման և կողմերի միջև դիվանագիտության դուռը վերաբացելու վրա է։ 

«Այն, ինչ մենք հիմա չենք ուզում տեսնել, մեր տարածաշրջանում մեծ էսկալացիան է։ Մենք շատ սերտորեն համագործակցում ենք տարածաշրջանի մեր գործընկերների և հակամարտության կողմերի հետ՝ դիվանագիտական ​​լուծման հասնելու համար»,- հավելել է նա։

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները