Բեյրութի նավահանգստի պայթյունի տարելիցին Լիբանանում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին

2 րոպեի ընթերցում

Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Բեյրութի նավահանգստի պայթյունի վեցերորդ տարելիցի կապակցությամբ իր զորակցությունն է հայտնել աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լիբանանում ՀՀ դեսպանությունն «Ֆեյսբուք»-ի իր էջում, մասնավորապես, նշել է․

«Բեյրութի նավահանգստի պայթյունի վեցերորդ տարելիցին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հարգում է զոհերի հիշատակը և իր զորակցությունն է հայտնում նրանց ընտանիքներին ու Լիբանանի ժողովրդին։

Թող զոհերի հոգիները հանգչեն խաղաղությամբ, իսկ Լիբանանը գտնի արդարություն և ապաքինում»։

Բեյրութի նավահանգստի պայթյունը տեղի է ունեցել 2020 թվականի օգոստոսի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:07-ին, և դարձել է պատմության մեջ ամենահզոր ոչ միջուկային պայթյուններից մեկը: Աղետի հիմնական պատճառը նավահանգստի թիվ 12 պահեստում շուրջ վեց տարի առանց անվտանգության կանոնների պահպանման տեղակայված 2750 տոննա ամոնիումի նիտրատի (սելիտրա) պայթյունն է եղել:

Աղետի հետևանքով զոհվել է առնվազն 218 մարդ (այդ թվում՝ 13 հայ), իսկ ավելի քան 7000 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Շոկային ալիքի պատճառով քաղաքի բնակելի ֆոնդի զգալի մասը ավերվել է՝ անօթևան թողնելով շուրջ 300,000 բնակչի:

Պայթյունի հետևանքով ընդհանուր տնտեսական և ենթակառուցվածքային վնասը գնահատվել է 10-15 միլիարդ ԱՄՆ դոլար: Դրա ուժգնությունը համարժեք է եղել 3.3-ից 3.5 մագնիտուդով երկրաշարժի, իսկ ձայնն ու ցնցումը զգացվել են նույնիսկ 240 կմ հեռավորության վրա գտնվող Կիպրոս կղզում:

Հայերեն English Русский

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Բեյրութի նավահանգստի պայթյունի տարելիցին Լիբանանում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը