Իրավունք

Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ

2 րոպեի ընթերցում

Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ

Լոռու մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 82 միլիոն 480 հազար դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։

Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Լոռու մարզի դատախազության կողմից ներկայացրած միջնորդագրերի հիման վրա՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել 37 միլիոն 117 հազար դրամ կադաստրային արժեքով, 3530.45 քմ մակերեսով 9 հողամաս, իսկ քրեական վարույթի շրջանակում՝ Լոռու մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2 միլիոն 315 հազար դրամ կադաստրային արժեքով, 2.11588 հա մակերեսով 3 հողամասի նկատմամբ:

Լոռու մարզի դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 26 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 7 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 8 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 4 մեղադրական դատավճիռ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում