Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

2 րոպեի ընթերցում

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակում է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում՝ հունիսին կազմելով 5.1 տոկոս. 12-ամսյա բնականոն գնաճը եղել է 4.9 տոկոս։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին օգոստոսի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

«Աշխարհաքաղաքական անորոշության, էներգակիրների բարձր գների և համաշխարհային տնտեսության դանդաղման պայմաններում պահպանվում են գնաճային ռիսկերը»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ  առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից բարձր տոկոսադրույքների երկար պահպանման կամ դրանց հետագա բարձրացման հավանականությունն աճել է։

«Հայաստանում 2026 թվականի  երկրորդ եռամսյակում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվությունը՝ պայմանավորված հիմնականում շինարարության և ծառայությունների ոլորտների զարգացմամբ։ Միաժամանակ, արտահանման առանձին շուկաներում առկա խնդիրների հետևանքով տնտեսությունում աճել են եկամուտների նվազման և որոշ ապրանքների շուկայում ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկերը, որոնք կարող են ունենալ գնանկումային ազդեցություն»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 4-ի նիստում որոշել էր անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն պահպանելով 6.50 տոկոսի մակարդակում։   

ԿԲ նախագահի տեղակալը հավելեց, որ ԿԲ խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ  միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3 տոկոս նպատակի և գների կայունության ապահովման համար։

Հայերեն English

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին