ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ մի շարք ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի մի շարք կառույցների, այդ թվում՝ Ռուսաստանի ցամաքային զորքերի և պաշտպանության նախարարության երկու վարչությունների նկատմամբ՝ կապված Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի նկատմամբ միջուկային զենքի չտարածման մասին ամերիկյան ներքին օրենքի ենթադրյալ խախտումների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Պետդեպարտամենտի ծանուցման մեջ։

«2026 թվականի հուլիսի 24-ին ԱՄՆ կառավարությունը կիրառել է Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի նկատմամբ միջուկային զենքի չտարածման մասին օրենքի 3-րդ բաժնով նախատեսված միջոցները», - նշվում է ծանուցման մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցների ցուցակում հայտնվել են ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր հրթիռա-հրետանային վարչությունը, գերատեսչության հեռանկարային միջտեսակային հետազոտությունների և հատուկ նախագծերի վարչությունը, Ռուսաստանի ցամաքային զորքերը, ինչպես նաև 1061-րդ նյութատեխնիկական ապահովման կենտրոնը: Սահմանափակումներ են նաև մտցվել «Գիդեոն Ալֆա» ընկերության և «Ինտերնեյշնլ Ինվեսթ Քամփանի» ՍՊԸ-ի նկատմամբ:

Բացի այդ, պատժամիջոցների ցանկում են հայտնվել ՌԴ քաղաքացիներ Անդրեյ Գուսևը, Անդրեյ Կոսոլապովը, Վլադիսլավ Մորոզիկը, Ալեքսանդր Պրիխոդկոն և Սերգեյ Ցիբարյովը

Ընդունված միջոցների համաձայն՝ ԱՄՆ կառավարության ոչ մի գերատեսչություն կամ գործակալություն չի կարող այդ օտարերկրյա անձանցից գնել որևէ ապրանք, տեխնոլոգիա կամ ծառայություն կամ նրանց հետ կնքել նման գնումների պայմանագրեր։

ԱՄՆ գերատեսչություններին նաև արգելվում է նրանց որևէ աջակցություն ցուցաբերել, վաճառել ռազմական նշանակության արտադրանք կամ տրամադրել համապատասխան լիցենզիաներ։

Նշված սահմանափակումները գործում են ուժի մեջ մտնելու օրվանից երկու տարի ժամկետով։ Դրանցից բացառություններ կարող են սահմանվել ԱՄՆ պետքարտուղարի որոշմամբ։

Հայերեն Русский

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ

Հոկտեմբերի 8-ի միջոցառումների անոնս

Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրված 8563 բնակարանային սերտիֆիկատից իրացվել է 4911-ը

2026 թ. ինն ամիսների ընթացքում Բուլղարիա է այցելել ավելի քան 7 միլիոն զբոսաշրջիկ. BTA