Իրավունք

Գեղարքունիքի մարզում Ճամբարակ համայնքին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում Ճամբարակ համայնքին է վերադարձվել  շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք

Գեղարքունիքի մարզում 2026 թվականի 1-ին կիսամյակում պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտերով վերականգնված գումարի չափը կազմել է 3 միլիոն 217 հազար դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։

Քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 8 միլիոն 799 հազար դրամ:

Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից ներկայացված հայցադիմումների քննության շրջանակներում, Ճամբարակ համայնքին են վերադարձվել Դպրաբակ բնակավայրում գտնվող՝ 1.30196 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը և Թթուջուր բնակավայրում գտնվող՝ 2.11669 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը։

Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 23 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 3 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 6 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 4 մեղադրական դատավճիռ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում