Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունը՝ Պենտագոնը, հայտարարել է Northrop Grumman և Lockheed Martin ընկերությունների հետ շրջանակային համաձայնագրեր կնքելու մասին, որոնք ուղղված են Patriot և THAAD հրթիռների արտադրության զգալի ավելացմանը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այդ համաձայնագրերը առանցքային դեր են խաղում խոշոր մատակարարների համար պահանջարկի երկարաժամկետ երաշխիքների ապահովման գործում, ինչը թույլ կտա եռապատկել Patriot Advanced Capability-3 համակարգերի և քառապատկել Terminal High Altitude Area Defense համակարգերի արտադրության ծավալները։

«Համաձայնագրերը կապահովեն արտադրական հզորությունների զգալի աճ՝ հրթիռային հատվածի արդիականացման ծրագրի շրջանակում, ինչպես նաև հնարավորություն կընձեռեն պինդ վառելիքով աշխատող հրթիռային շարժիչների մատակարարման երկրորդ աղբյուր ստեղծելու համար։ Համաձայնագրերից մեկը թույլ կտա քառապատկել մասնավորապես THAAD համակարգի որսացող հրթիռների կառուցվածքային բաղադրիչների արտադրությունը։ Դրանք ներառում են այնպիսի կարևորագույն մասեր, ինչպիսիք են հրթիռի իրանի միջին հատվածները, գլխամասային ծածկույթները և ուղղորդիչ հանգույցները», — հայտնել է Պենտագոնը։

 

Հայերեն العربية Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար