Իրան

Թրամփը հայտնել է օգոստոսի 3-ին Իրանի հետ բանակցություններ անցկացնելու մասին

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտնել է օգոստոսի 3-ին Իրանի հետ բանակցություններ անցկացնելու մասին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները կկայանան օգոստոսի 3-ին՝ հրաժարվելով նշել համաձայնության հասնելու որևէ վերջնաժամկետ։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ վերջին պահին չեղարկել է նախատեսվող հարձակումը՝ հույս ունենալով արագ համաձայնության հասնել Հորմուզի նեղուցի վերաբացման և Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված փակուղու հաղթահարման հարցում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ավելի վաղ Truth Social հարթակում Թրամփը գրել էր, որ Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ ժամանակ են խնդրել համաձայնագիրն ավարտին հասցնելու համար, որը կհանգեցնի Հորմուզի նեղուցի «անմիջական, ամբողջական և լիակատար» վերաբացմանը և «Իրանի միջուկային սպառնալիքի ավարտին»։ Միևնույն ժամանակ նա ընդգծել էր, որ Թեհրանը պետք է «արագորեն գործարք կնքի»։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Նյու Ջերսիից Վաշինգտոն վերադառնալիս Թրամփը լրագրողներին հայտնել է, որ բանակցությունները կսկսվեն օգոստոսի 3-ի կեսօրին, սակայն չի մանրամասնել, թե որտեղ են դրանք անցկացվելու և ովքեր են լինելու բանակցային սեղանի շուրջ։

Հարցին, թե արդյոք Իրանի համար սահմանված է համաձայնության հասնելու վերջնաժամկետ, Թրամփը հրաժարվել է պատասխանել։

«Ես չեմ ցանկանում սպանել մարդկանց, իսկ մարդիկ զոհվում են, շատերն են զոհվում, իսկ մենք դա չենք ուզում», - ասել է նա։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում