Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Գրիգոր Խանջյան - 100. Նկարիչը և գիրքը» ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում օգոստոսի 4-ին, ժամը 13:00-ին կբացվի «Գրիգոր Խանջյան - 100. Նկարիչը և գիրքը» ցուցահանդեսը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն նվիրված է Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի Գրիգոր Խանջյանի  նկարազարդումների ստեղծման պատմությանը։

Ցուցադրությունը բացահայտում է, թե ինչպես է աշխատել նկարիչը, աշխատանքային ինչ փուլեր է անցել և թե ինչով է նրան գերել Կոմիտասի կերպարը։

Այս պատկերազարդումները շատ ավելին են, քան գրքի պարզ նկարազարդումներ. դրանք ինքնուրույն գրաֆիկական աշխատանքներ են, որոնք հանդիսանում են ինչպես հեղինակի, այնպես էլ հայկական գրքային գրաֆիկայի գլուխգործոցներից։ Պատահական չէ, որ դրանք այսօր ընդգրկված են Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մշտական ցուցադրության մեջ։

Առաջին անգամ ցուցադրվելու են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի տպագրության  համար արված շուրջ 40 էսքիզներ  և օֆորտի թերթեր, արխիվային լուսանկարներ ,  փաստաթղթեր, որոնք տրամադրել է նկարչի դուստրը՝ Սեդա Խանջյանը։ Կցուցադրվի վավերագրական ֆիլմ, որտեղ Գրիգոր Խանջյանն ինքն է պատմում գրքի ձևավորման  ստեղծագործական ընթացքի մասին։

Ցուցադրության ընթացքում  կկազմակերպվեն լինոփորագրության աշխատարան, որի ընթացքում հնարավորություն կլինի  նկարչի կողմից ստեղծված տախտակով իրականացնել լինոտպագրություն։

Հայերեն Русский

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը