ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿԾ-ում քննարկել են «Աբովյան» և «Արթիկ» ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրները

2 րոպեի ընթերցում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Քրեակատարողական ծառայությունում մասնակցել են «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խնդիրների քննարկմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հուլիսի 31-ին կայացած հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև արձանագրված խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկներ։

Քննարկմանն անդրադարձ է կատարվել ազատազրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ կապի ապահովմանը, վերասոցիալականացման գործընթացներին և մի շարք այլ հարցերի։

Հատուկ ուշադրություն է դարձվել ազատությունից զրկված կանանց, նրանց հետ գտնվող մինչև երեք տարեկան երեխաների և անչափահասների իրավունքներին։ Քննարկվել են, մասնավորապես, երեխաների բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև անչափահասների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման հարցերը։

ՄԻՊ ներկայացուցիչներին ներկայացվել են արդեն նախաձեռնված առանձին լուծումները։ Կողմերը քննարկել են նաև դեռևս առկա խնդիրների հաղթահարման հնարավոր ուղիները։

Հանդիպմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը, «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Հեղինե Մարտիրոսյանը, «Արթիկ» ՔԿՀ-ի պետի պարտականությունները կատարող Կարո Մանուկյանը, ինչպես նաև երկու կառույցների ներկայացուցիչներ։

Քննարկման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակելու նման ձևաչափով հանդիպումները՝ ընդգծելով դրանց արդյունավետությունը խնդիրներին արագ արձագանքելու և համատեղ լուծումներ գտնելու տեսանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հիշեցրել է, որ պետությունը պատասխանատվություն է կրում ազատությունից զրկված կամ այլ կերպ իր իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար։

Հայերեն Русский

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

«Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում