Տեխնոլոգիական հսկաների ներդրումներն արհեստական ​​բանականության բնագավառում գերազանցել են 1 տրլն դոլարը

2 րոպեի ընթերցում

Չորս առաջատար տեխնոլոգիական ընկերությունների՝ Amazon-ի, Microsoft-ի, Google-ի և Meta-ի կապիտալ ներդրումներն  արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների ոլորտում հասել են 1,1 տրիլիոն դոլարի՝ 2023 թվականին արհեստական ​​բանականության բումի սկզբից ի վեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդել է Financial Times թերթը՝ վկայակոչելով նրանց հաշվետվությունները:

Նման ծախսերն, ըստ պարբերականի գնահատականի, վկայում են ինչպես «նրանց հավակնությունների մասշտաբի մասին արհեստական ​​բանականության բնագավառում, այնպես էլ այն արագության, որով ԱՄՆ տեխնոլոգիական հսկաները ցածր կապիտալ ծախսերով ընկերություններից վերածվել են ֆիզիկական ենթակառուցվածքների խոշոր ներդրողների»:

RBC Capital ներդրումային բանկի վերլուծաբան Ռիշի Ջալուրիայի խոսքով՝ «կապիտալ ծախսերի աճը չի դադարում», սակայն ներդրողներին անհրաժեշտ է, որ այդ ընկերությունները պահպանեն «խիստ հավասարակշռություն արհեստական ​​բանականության բնագավառում կապիտալ ներդրումների և այն գործոնների պահպանման միջև, որոնք նրանց բերել են հաջողության»:

Միասին այդ քառյակը պլանավորում է 2026 թվականին ծախսել 745 միլիարդ դոլար, ամենից առաջ տվյալների կենտրոնների, չիպերի և դրանց աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի վրա:

Հայերեն English Русский

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը