Հորդառատ անձրևները Չինաստանում հանգեցրել են ավելի քան 46 հազար մարդու տարհանման
1 րոպեի ընթերցում

Չինաստանի մի շարք շրջաններում փրկարարներն ավելի քան 46 հազար մարդու են տարհանել հորդառատ անձրևների պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հուլիսի 30-ին հաղորդել է EFE գործակալությունը։
Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Սիչուանի և Գիրինի նահանգներում։
Գիրինի Վանցին գավառում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեղարկվել են դպրոցների պարապմունքները, փակվել են գրասենյակները, սահմանափակվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը։
Օդերևութաբանական ծառայությունները վտանգավորության բարձր մակարդակ են հայտարարել երկրի մի քանի նահանգներում սկսված տեղատարափների պատճառով։
EFE-ն հիշեցնում է, որ հունիսին Չինաստանում մոլեգնած թայֆունները հանգեցրել էին մի քանի տասնյակ մարդու զոհվելու։
Կարդացեք հոդվածը` Русский