ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի գլխավորությամբ և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանի ու հիմնադրամի պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առաքելության ներկայացուցիչների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկման առանցքում էին ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ճանապարհաշինական խոշոր ծրագրերի ընթացքը, առաջիկա քայլերը, ինչպես նաև դրանց իրականացմանն առնչվող իրավական, ֆինանսական և տեխնիկական հարցերը։

Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրով նախատեսվում է կառուցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի հյուսիսային 27,1կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Ծրագրի ֆինանսավորման նպատակով 2025 թվականին Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը կնքել են 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր։

Քննարկվել են ծրագրի ներկա վիճակը, մրցութային գործընթացների առկա փուլը, հողերի օտարման աշխատանքները, ինչպես նաև շինարարության մեկնարկին նախորդող կազմակերպական և տեխնիկական գործընթացները։

«Ասիական զարգացման բանկը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը ռազմավարական նշանակություն ունեն երկրի համար։ Վստահ եմ, որ շարունակական համագործակցության և արդյունավետ համակարգման շնորհիվ կկարողանանք սահմանված ժամկետներում առաջ մղել մեր համատեղ ծրագրերը և ապահովել դրանց հաջող իրականացումը»,- նշել է նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման, ինչպես նաև Մ-6 միջպետական ճանապարհի հետաղետային վերականգնման և բարելավման նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները։ Կողմերն անդրադարձել են ծրագրի տեխնիկական պատրաստվածությանը, ֆինանսավորման մեխանիզմներին և իրականացման հաջորդ փուլերին։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ համագործակցության շարունակականությունը և պայմանավորվել նախկինի պես սերտ աշխատել՝ համատեղ ծրագրերի արդյունավետ և ժամանակին իրականացման նպատակով։

Հայերեն English Русский

2025 թվականի սպանությունների մոտ 30 տոկոսը կատարել են ընտանիքի անդամները․ Թագուհի Ղազարյան

Ռուսաստանը մեկ շաբաթում պատերազմից ի վեր ռեկորդային 2,76 միլիարդ դոլարի նավթի արտահանում է իրականացրել․ Bloomberg

Հայաստանն ու Կատարը քննարկել են շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենին

Հայաստանը COP17-ի շրջանակում ներկայացնում է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված չորս նախաձեռնություն

ՆԳ նախարարը հայտնել է նախազգուշացումից հետո ընտանեկան բռնության կրկնման 93 դեպքի մասին

Թրամփը պլանավորում է հանդիպել Սի Ծինփինի հետ և քննարկել միջուկային զինաթափումը

ԱԳՄԱ նախարարը պատրաստակամություն է հայտնել ընդդիմության հետ ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումներ անցկացնել բաց և փակ ձևաչափերով

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային հարցեր

ԱԺ-ում առաջարկվում է ընտանեկան բռնության համար խստացնել պատիժները և վերացնել նախազգուշացումը