ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու

3 րոպեի ընթերցում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտնել է, որ իր բանակցային պատվիրակությունն հուլիսի 28-ին մեկնել է Կահիրե՝ Իսրայելի հետ հրադադարի երկրորդ փուլի իրականացման վերաբերյալ բանակցությունները վերսկսելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Հայտարարության մեջ նշվել է, որ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի միջնորդների, ինչպես նաև պաղեստինյան խմբակցությունների հետ՝ «հրադադարն ամրապնդելու և բոլոր պայմանավորվածությունների կատարումն ապահովելու համար»։

Տեղեկություններ են հաղորդվում, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները «դրական են վերաբերվում Խաղաղության խորհրդի և միջնորդների կողմից ներկայացված «ճանապարհային քարտեզի» պահանջներին՝ Իսրայելի համաձայնության պայմանով»:

Հունվարի 22-ին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում 19 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ստորագրել են Գազայի խաղաղության գործընթացի շրջանակներում ստեղծված Խաղաղության խորհրդի կանոնադրությունը: Վաշինգտոնը հայտարարել էր, որ կազմակերպությանը միացել են նաև այլ պետություններ: Խաղաղության խորհուրդը ստեղծվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի կառավարման վերաբերյալ համաձայնագրի հիման վրա, սակայն ենթադրվում է, որ այն նաև կզբաղվի այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելման և լուծման հարցերով:

Գազայում խաղաղության գործընթացի առաջին փուլից երկրորդ փուլ անցումը, ներառյալ անկլավում իշխանության փոխանցումը հատուկ ստեղծված տեխնոկրատական ​​կոմիտեին, ներկայում բարդանում է ՀԱՄԱՍ-ի ուժերի զինաթափման խնդրի պատճառով:

Իսրայելական ուժերը շարունակում են խախտել հրադադարի համաձայնագիրը Գազայի հատվածում՝ տեղահանված անձանց բնակավայրերի օդային և հրետանային ռմբակոծությունների միջոցով, բացի «դեղին գծի» տարածքում քանդման և ոչնչացման գործողություններից՝ միաժամանակ պահպանելով ապրանքների, օգնության և տեղաշարժի սահմանափակումները։

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թ. հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 73 333-ի, իսկ վիրավորների թիվը՝ 174 023-ի։

Հայերեն Русский

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ